Երևանի քաղաքապետի դեռևս 2013 թվականի հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունկավում են իրականացվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների կողմից ապամոնտաժվում են հնամաշ, չօգտագործվող, օտարալեզու, ոչ արդիական, ապօրինի հայտարարությունները և գովազդային վահանակները:



