▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի ու Մեհրիբան Ալիևայի համատեղ լուսանկարը

Աննա Հակոբյանի ու Մեհրիբան Ալիևայի համատեղ լուսանկարը. Լրագրող Աղավնի Սուքիասյանն այս առիթով գրել է․ «Բաքվի բերդում՝ հայեր, զոհված և խեղված ճակատագրերով հազարավոր հայորդիներ, որ դու ժպտաս»։

Կարդացեք նաև՝ 

Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը ընտրեց կանգնել հայ ժողովրդի արյունահեղության պատասխանատուների կողքին։ Այդ մասին գրում է Լիբանանի հայ համայնքը․

«Աւելի քան 10,000 հայ սպաննուած է, մեր պատմական հողերը կը շարունակեն մնալ օկուպացիայի տակ, իսկ երկու տասնեակէ աւելի հայ հայրենակիցներ ապօրինի կերպով կը պահուին Պաքուի բանտերուն մէջ, մինչդեռ ան կը ժպտի մեր դահիճներուն հետ կանգնած։Այս ամօթալի ներկայացումը տեղի ունեցաւ Չինաստանին մէջ՝ ձեռնարկներու ծիրին մէջ, որոնք կազմակերպուած էին Չինաստանի առաջին տիկնոջ կողմէ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) շրջանակներուն մէջ, ուր Յակոբեան հանդիպեցաւ Ատրպէյճանի փոխնախագահ եւ բռնապետ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիպան Ալիեւային, ինչպէս նաեւ Թուրքիոյ նախագահի կինը՝ Էմինէ Էրտողանին»,- նշվում է հայտարարության մեջ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին