«Ուղղակի ամոթ է, որ կրթելու մասին խոսում է այնպիսի մեկը, որը բարձրագույն կրթության դիպլոմ չունի: Խոսել կրթության մասին, հետո ինչ-որ գաղափարախոսական ուղերձներ հղել, այսպես ասած, բերված հասարակությանը»,- «Օրագիր նյուզ»-ի եթերում ասաց կրթության փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կրթվեը նորաձև է» արշավին և ոչ կոռեկտ բառապաշարով գրառումներին: «Ես տեղյակ եմ՝ որևէ մեկը հետաքրքրված չէ այդ մեթոդով կրթվելուն։ Ժողովուրդը շատ լավ գիտի, նրանց «բերման են ենթարկում», երբեմն ինձ հայտնի է դարձել՝ խաբելով են մարդկանց տանում, օրինակ՝ ինչ-որ լավ բան են նկարագրում իբր թե դրա համար են տանում և պարզվում է, որ նրանք հանդիպելու են այս մոդայիկ կրթությանը, որն ուղղակի ամոթալի է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կրթության մասին իրավունք ունեն խոսել այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում հետագիծ ունեն։ |
Դիտեք նաև՝