▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը երբեք Փաշինյանի օրինական կինը չի եղել, սակայն մշտապես ապրել է կառավարական ամառանոցում․․․

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսանյութը պատահական նկարված չէ, և առնվազն այն հնարավոր էր փոխել, եթե իսկապես Աննա Հակոբյանի՝ կառավարական ամառանոցում գտնվելու փաստը հանրությունից թաքցնելու ցանկություն լիներ։

Բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչու է վարչապետի նախկին կինը, ով չունի պետական պաշտոնյայի կնոջ կարգավիճակ, օգտվում կառավարական ամառանոցից, որի ծախսերը հոգում է հասարակ ժողովուրդը։

Պետական առանձնատունը տրամադրվում է վարչապետին՝ որպես պաշտոնատար անձի, և բնականաբար նաև նրա ընտանիքին։ Բայց նրանք ամուսնալուծված են, հետևաբար Աննա Հակոբյանը այլևս իրավական իմաստով չի համարվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամը։

Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։

Այս գումարը հասարակ ժողովրդի քրտինքն ու տանջանքն է, որը, փաստացի, անխնա վատնվում է։

Ի դեպ, Աննա Հակոբյանը երբեք Նիկոլ Փաշինյանի օրինական կինը չի եղել, սակայն մշտապես ապրել է կառավարական ամառանոցում:

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին