#commentstory էլեկտրոնային հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր Անի Քոչարը։
Անի Քոչարի կյանքում շրջափուլ եղավ և թողնելով Հայաստանում ամեն բան` մեկնեց Գերմանիա.
«Ես երբեք չեմ զղջում այդ որոշման համար։ Միակ բանը, որ ինձ միշտ տանջում է, այդ մտատանջանքը կա և ես չեմ կարող կեղծել ասել չկա։ Ետ եմ նայում, մտածում եմ` այ ինչ կլիներ, եթե 2014 թվականին իմ 14 տարվա կարիերան ջուրը չգցեի և Հայաստանից չմեկնեի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Դա ինձ միշտ հետաքրքրում է, որովհետև մեր կյանքը բաղկացած է ընտրություններից…
Ինչպես կդասավորվեր իմ կյանքը և ինչ կլիներ այնուհետև, որովհետև «Ես»-ը իր պիկին էր,«Ես»-ը սիրված էր։ Իմ հայտնիության լավագույն տարիներին կարծես ամեն բան ջուրը գցեի և մեկնեի»։
Ամուսնալուծությունից խոսելով` Անին անկեղծորեն նշեց, որ ամուսնալուծվելու որոշումը կայացրել է Հայաստանում.
«Այնպես չէ, որ այդ որոշումը կայացրել եմ Գերմանիայում։ Իրականում ամուսնալուծության միտքն ու ցանկությունը, որը սկսել էր ինձ տանջել, դա դեռ Հայաստանում է եղել։
Պետք է ասեմ ՝ այն մարդկանցից չեմ, որ ամեն մի աննշան, չնչին բանից կարող եմ ասել` վերջ, բաժանվում։ Ինձ մանր -մունր խնդիրներով, կենցաղային հոգսերով չեն կարող վախեցնել»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***