▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.«Տեղեկացա, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը, կոչ եմ անում արագացնել գործընթացը:

Հետաքրքիր կլինի առողջապահության նախարարի հետ առերեսվել իր հիմնական մասնագիտության` իրավագիտության տիրույթում, քանի որ ոչ մասնագիտական ոլորտում աշխատանքից տպավորված չենք:

Գործընթացի առնչությամբ չորս խորհուրդ եմ ուզում տալ

1. Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:

2. Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:

3. Մի քիչ "ոտքը կախ գցել": Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:

4. Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի չվստահել նաև հիմնական մասնագիտական ունակություններին, օգտնվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:

Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն:

դատարանը դատի՜»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին