▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ավանեսյան, հանդարտվեք․․․Լրագրող

Լրագրող Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառմանն արձագանքելով,  նշել է․ «Անահիտ Ավանեսյան,  ի՞նչ կա լրատվականի դրած այս վերնագրում, որ մի հատ էլ բողոքում եք: Դուք առհասարակ այլ դեմոկրատական երկրների մամուլ կարդո՞ւմ եք, տեղյա՞կ եք, որ լրիվ նորմալ է, երբ ԶԼՄ-ն տա իր ուզած վերնագիրն ու բնորոշումը: Կարող է միայն բողոքարկվել սուտն ու զրպարտությունը, այստեղ ո՞րն է սուտ, դուք ձեր որդիներին ճանապարհել եք բանակ, զրուցում եք ՊՆ նախարարի հետ, 2-ն էլ փաստ են, իսկ ԶԼՄ-ն երբ ուզի կնկատի կամ չի նկատի դա, դա դուք չեք կարող որոշել ու չպիտի դուք որոշեք: Այս ինչ անադեկվատ սպասումներ ունեք ԶԼՄ-ներից, հանդարտվեք վերջապես, ԶԼՄ-ների գոյության իմաստը ձեզ ծափ տալն ու ձեր սրտին դուրեկան բաներ գրելը չի»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին