«Իմ ամուսնալուծության մասին լուրերը ճիշտ են, ինձ համար դա կյանքի փորձություն էր, նաև շատ բան սովորեցրեց:
Այն, ինչ ես սովորեցի այդ շրջանում, կյանքում երևի չէի էլ կարող սովորել: Այդ ընթացքում հասկանում ես՝ դու ընդունա՞կ ես մարդկանց սիրելու, թե՝ ոչ, ու դա շատ մեծ փորձ է տալիս հետագա քո կյանքում խնդիրներ չունենալու կամ փորձություններն ավելի ճիշտ հաղթահարելու համար:
Միշտ չէ, որ մարդիկ գալիս են քո կյանք ու պիտի մնան, այլ պետք է գան ինչ-որ բան քեզ սովորեցնելու համար:
Ես սկսեցի 24 ժամի փոխարեն աշխատել 36 ժամ, երբ իմ հասակակիցները վայելում էին կյանքը, ընկերական միջավայրում էին:
Ես 15 տարեկան էի ու մանկական տրավմաներ ունեի, ոչ ոք չէր ուզում ինձ հետ շփվել դպրոցական տարիքում, ու ես սկսեցի զբաղվել սպորտով իմ արտաքինն ավելի լավը դարձնելու համար:
Հետո հասկացա, որ արտաքինը լուծում չէ, պետք է ունենաս հնարավորություն՝ մարդկանց երջանկացնելու համար:
Շատ անձնական շփումները չստացվելուց հետո, ես որոշեցի ոչ ոքի հետ չշփվել ու միայն նվիրվել աշխատանքին:
Հետո հասկացա, որ երբ կա գումար, իրական սիրո հավանականությունն ավելի է քչանում, որովհետև մարդիկ այսօր նյութապաշտ են:
Շատերը մտածում են, որ, եթե ունենան գումար, կարող են իրական սեր ձեռք բերել, բայց՝ ոչ: Դա կեղծ ու ժամանակավոր սեր է: Իրական սերը, երբ մարդ գումար չունի, բայց դիմացինը սիրում է նրան:
Ամուսնալուծության շրջանը հաղթահարել եմ, հիշողություններ նորմալ մարդկանց մոտ մնում են, բայց պետք է միշտ նայել ու շարժվել առաջ, զարգացնել քո անձը»,-«Կյանքի ճանապարհին» հաղորդման շրջանակներում անկեղծացել է Ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանը:
Դիտեք նաև՝