▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամոթ ա, արա՛, ամիսներով հետևիցս ընկած էր, որ ինքն ու հայրը հավաքական ընդգրկվեն, ներվերս կերան»․ Նիկոլ Փաշինյան

«Չի եղել մի դեպք, որ 2018-ից առ այսօր սպորտի որևէ հարցի միջամտեմ։ ՔՊ-ում մի պատգամավոր կար, ուզում էր, որ իրեն մտցնեն հավաքականի կազմ, վեց ամիս հետևիցս ընկած էր, որ ինքն ու հայրը հավաքական ընդգրկվեն»,- նկատի ունենալով Արսեն Ջուլֆալակյանին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Արթուր Ալեքսանյանը չլինի, Ռոման Ամոյանը չլինի, թե բա՝ մենք լինենք, եղբայր գնա քո գործերին․․․

Լավ ամոթ ա, գետինը մտեք, արա՛, ներվերս կերան մի տարի, հավաքականի կազմում մենք լինենք, մենք կպնենք, ոչ մեկ չկպնի։ Դա միակ դեպքն ա, որ ուզել են ինձ նման խոսակցության մեջ ներքաշել, բայց չի ստացվել»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հավաքականից ասել են, որ եթե Ջուլֆալակյանները հավաքական ընդգրկվեն, բոլորով հրաժարական կտան կհեռանան։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին