▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում հնչած նեգատիվ հարցը

«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ երկրի սոցիալ-տնտեսական հարցերը չեն լուծվում»,-այսօր՝ ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Դուք տալիս եք նեգատիվ հարց: Եթե մենք կարողանում ենք ապահովել իսկապես ժողովրդավարական  կառավարման ձև` քաղաքական համապատասխան պատասխանատվությամբ, սոցիալական խնդիրները կարող են լուծվել, որովհետև քաղաքական ուժերը պետք է շահագրգռված լինեն՝ դրանք լուծելու համար: Սահմանադրությունն ինքնին չի կարող այդ հարցը լուծել»,-պատասխանեց Վարդան Պողոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին