Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է․ Նյուզ.am–ին հայտնել են ՊԵԿ-ից։
«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում, որը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից երկաթուղով ներմուծվել է 22 վագոն բենզին՝ պրեմիում որակի։
Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ Սուքիասյանների ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում վաճառվում է այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով։
Դիտեք նաև՝
***


