▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քարտեզի վրա «Nikol Pashinian Apart Hotel» է հայտնվել

Նյուզպրեսս-ը գրում է․ «Ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի տեղի ունեցող փոփոխությունները քարտեզի վրա, նկատեցինք, որ հենց սրտում՝ քարտեզի վրա, հայտնվել է շինություն, որի վրա լատինատառ գրված է՝ «Nikol Pashinian Apart Hotel»։ Գրվածը վերծանելու համար թերևս հատուկ մասնագետ լինել պետք չէ․ քարտեզի վրա պատկերված տարածքը պատկանում է ոմն Նիկոլ Փաշինյանի։

Իհարկե, հնարավոր է շատերը պատկերացրին, թե Նիկոլ Փաշինյանն ով է, բայց բարեխիղճ լինելու համար, պետք է նախ հարց տանք ինքներս մեզ՝ աշխարհում Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը կրող թիվ մեկ մարդը, մեր ու ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյա՞նն է։ Դե հո միայն նա՞ չէ, որ բարիդրացիական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի նախագահի հետ, դե հո միայն նա՞ չէ, ում Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է գրկաբաց ընդունել և տարածքում կացարան տրամադրել, դե հո միայն նա չէ՞, որ․․․ Մի խոսքով, չենք պնդում, թե Ստեփանակերտի քարտեզի վրա հայտնված «հոթելը» հենց մեր ճանաչած Նիկոլ Փաշինյանի համար է նախատեսված, հատկապես, որ լատինատառ գրված ազգանվան վերջին  «յանը» ոչ թե  «․․․yan»-ով, այլ  «․․․ian»-ով է։ 

Այսինքն՝ անկախ նրանից, թե իրականում ում է պատկանում կառույցը, մեր բոլորիս իմացած Փաշինյանը կարող է ասել, որ գրվածը չի համապատասխանում իր անվան տառերին ու, ինչպես միշտ, ջրից չոր դուրս գալ։

Ինչևէ, քարտեզի հղումը  տեղադրում ենք հրապարակման մեջ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողի դատին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին