«Շահրամանյանի մոտ եմ եկել համագործակցության առաջարկով, պաշտոնապես գրություն եմ ներկայացնելու՝ Արցախի հարցը լրիվությամբ լուծելու հետ կապված. չակերտները բացելու անհրաժեշտություն չունեմ»,- Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց Վարդան Տարախչյանը, ով ներկայացնում է «Գարեգին Նժդեհ» կազմակերպությունը: «Ես բնակվում եմ Նորք Մարաշում. Ադրբեջանի դեսպանատունը տեղակայված է իմ տնից 29 մետր հեռավորության վրա: Դեսպանին պարբերաբար տեսնում եմ, անունը չգիտեմ»,- ասել է նա: Հարցին՝ կարո՞ղ է փոխաբերական իմաստով եք ասում, նշել է. «Կարող եք փոխաբերական հասկանալ»:
***
Օրեր առաջ Երևանում Արցախի ներկայացուցչության առջև հավաքված մի խումբ արցախցիներ պահանջում էին նախագահ Սամվել Շահրամանյանից՝ քայլեր ձեռնարկել «48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը» վերադարձնելու ուղղությամբ: Շահրամանյանը խոստացավ, որ կդիմի դատախազություն: Նա առաջարկեց այսօր՝ ապրիլի 21-ին հավաքվել ներկայացուցչությունում, քննարկել, որից հետո հավանաբար կշարժվեն դատախազություն: *** |
«Երկար քննարկում ենք ունեցել նախագահի ու պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն գլխավոր դատախազին, ՔԿ-ին, ԱԱԾ-ին, որ տեսնեն՝ որտեղից են ընդունելությունը կազմակերպում: Այսինքն, դիմողը լինելու ա Արցախի ներկայացուցչությունը՝ նախագահի անունից: Ներկայացրել ենք խնդիրները, թե որ ոլորտի հետ է կապված թալանը. ով ինչ ինֆորմացիա տիրապետում ա, ընդհանուր պապկայով ներկայացնելու ենք»,- Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց արցախցի Նահապետ Սարգսյանը: Ավելի վաղ հայտնել էինք արցախցիների՝ Սամվել Շահրամանյանի հետ փակ հանդիպման մասին: *** |
«Ձեզ անուղղակիորեն կապում են ՀՀ իշխանությունների հետ, ի՞նչ կասեք»,- դիմելով արցախցի Նահապետ Սարգսյանին՝ հարց ուղղեց լրագրողը: Սարգսյանն ասաց՝ ովքեր իրենց կապում են որևիցե ուժի հետ, ուղղորդված են գործում: Ճշտող հարցին՝ Սամվել Բաբայանի հետ ևս կապ չունե՞ք, նշեց. «Մեզ որևիցե ուժի հետ կապողին ամենավերջին կարգի վիրավորել ենք»: |