▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել»». Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում․ ՇՄՆ-ն տեղյակ ա, բայց Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել»
Մի անգամ արդեն մանրամասն գրել էի, որ էս տարածքում անտառահատումները «չնկատելը» պարզապես անհնար ա։ Այցելելու կարիք էլ չկա, Google-ում ինժեներական աշխատանքները/դիրքերը բացահայտ երևում են։
Բայց քանի որ Ն․Փ․ հայտարարեց, որ դրա մասին «տեղյակ չի /չեն զեկուցել», հարցում ուղարկեցի ՇՄՆ (շրջակա միջավայրի նախարարություն):
Մեկուկես ամիս պահանջվեց պատասխանի համար։
«․․․ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում․․․»:
Վնասի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ամբողջական գնահատումը «հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո»:
N.B. Նախարարությանը հարցրել էի նաև, թե «ինչո՞ւ անտառահատումների մասին տվյալները չեն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին»:
Էս հարցին այնտեղ նախարարությունում «մոռացել են» պատասխանել:
P.S. Հիշեցնեմ, որ (ըստ իմ կոպիտ հաշվարկների) ստեղ Ադրբեջանը օկուպացրել ա ՀՀ տարածքի +/- 23 քռ կմ:
P.S.S․ Էս հատվածում ոչ բոլոր դիրքերն են նշված։ Էսքան եմ նշել շփման գիծը պատկերացնելու համար»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին