▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը սկսել է խոսքի ազատության դեմ միջազգային պայքար տանել

Երկու օր առաջ ֆրանսիական պետական France 2 հեռուստալիքի եթերում Cash investigation հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողները անդրադարձել էին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումերին, հարցադրում արել, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա: Լրագրողները նաև պատմել էին, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք: Այնուհետև լրագրողները Ադրբեջանը տոլեռանտության երկիր անվանող Մեհրիբան Ալիևային հարցրել էին ձերբակալված Յունուսի ու Իսմայելովայի մասին ու արժանացել Մեհրիբանի թիկնապահների կոպիտ վերաբերմունքին: Արդյունքում ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել` Ադրբեջանը անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին էլ բռնապետ:

Այս ամենը պարզվում է առաջացրել է Ադրեջանի զայրույթը, այնտեղ որոշել են, որ իրենց զրպարտում են` անվանելով բռնապետություն, ու պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետև իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն:

Հիմա ամենահետաքրքիրը` փաստորեն, եթե Ադրբեջանում պատրաստվում են այսուհետև բոլորին դատի տալ ուրեմն նշանակում է մարդիկ առաջիկա մի քանի տարիներին լիքը զբաղվելիք ունեն, քանի որ բոլոր միջազգային կառույցները, դրանց կողմից հրապարկվող զեկույցները Ադրբեջանը հենց բռնապետություն էլ անվանում են: Առաջատար բազմաթիվ պարբերականների խմբագրականներում Ալիևի վարչակարգը աշխարհում ամենառեպրեսիվներից մեկն է ներկայացվում ու այսպես շարունակ: Ալիևին Եվրոպայում այնքան ծափահարեցին, որ հիմա մտածում է, թե Ֆրանսիան ու մյուս երկրները իր համար հենց Ադրբեջան են, որ կան ու կարող է աջ ու ձախ բոլորին լռեցնել` ավանդական ձևով սուտ մեղադրանքներ հրամցնելով:

Իրականում France 2-ի լրագրողների դեմ դատական հայցը պետք է, որ բավական մտահոգիչ լինի միջազգային հանրության համար և բերի վերջինիս կողմից Ադրբեջանի դեմ հստակ քայլերի, քանզի Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում միջազգային մակարդակում պայքարել խոսքի ազատության դեմ` այն էլ սկսելով այնպիսի երկրից, ինչպիսին Ֆրանսիան է:

Կնյազ Սարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին