▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

***

Օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Իշխանական քարոզչամեքենան արդեն արդարացումներ է հիմնավորում ադրբեջանցիների կրակելու համար:
Տեսնես վաղը կարելի՞ է գնալ Ծիծեռնակաբերդ, թե էլի կջղայնացնենք ադրբեջանցիներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին