▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ոսկեվանի կենտրոնը

Aravot.am-ը գրում է. Այսoր երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնացիրներից գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի կենտրոնը:

Ոսկեվանից տեղեկացանք, որ կրակահերթի գնդակներն ընկել են Ղազինյան տոհմի երկու ընտանիքի տների բակերում, բարեբախտաբար, վնասներ չկան:

Դրանից հետո ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ոսկեվանի սահմանը պահող հայ դիրքապահների ուղղությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին