▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական գնդակոծությունից Բաղանիսում տներ են վնասվել

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում  իրավիճակը այս պահին արդեն հանդարտվել է և  այս պահին խաղաղ է: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Նա փաստեց, որ ադրբեջանական գնդակոծությունից գյուղում  տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր,ջարդվել են լուսամուտների ապակիներ:

«Վնասները հիմնականում նյութական են, կարևորը տուժածներ չունենք»,- նշեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Գյուղապետարանը հաշվել է  վնասները՝՝ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման պետական բյուջեից  դրամական փոխհատուցում կտրվի:   

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամեր շարունակ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը հակառակորդը գնդակոծության տակ է պահել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին