▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Acba bank-ն ընդօրինակում է Ադրբեջանի քաղաքականությու՞նը․․․Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Acba bank OJSC-ն ընդօրինակում է Ադրբեջանի քաղաքականությու՞նը: Վերջերս գրել էի, որ հայաստանցի թոշակառուից առևտրի կետերից մեկում 20000 ՀՀ դրամի փոխարեն Acba bank-ի տերմինալը գանձեց 40000 ՀՀ դրամ: Այնուհետև, շուրջ 6 օր անց թոշակառուի քարտից նույն օրվա, նույն առևտրի կետից կատարված առևտրի դիմաց Acba bank-ը թոշակառուի քարտից գանձեց ևս 20000 ՀՀ դրամ: Փաստորեն, ստացվեց, որ 20000-ի փոխարեն թոշակառուից գանձվեց 60000 ՀՀ դրամ:

Դեպքի հրապարակումից րոպեներ անց ինձ հետ կապվեց Acba bank-ի ներկայացուցիչը: Վերջինս կիրթ էր, բարեհամբյուր: Խոստացավ խնդիրն արագ լուծել: Խնդրեց իրեն տրամադրել թոշակառուի հեռախոսահամարը: Տրամադրեցի: Թոշակառուին ևս խոստացավ խնդիրն արագ կարգավորել: Չկարգավորեց: Քանի որ բանկ զանգելն անհնար է, թոշակառուն ամեն օր (նույնիսկ` օրը երկու անգամ) բանկ է գնում հույսով, որ խնդիրը կլուծվի: Չի լուծվում:

Շատերս ենք հասկանում, որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում: Խաղաղության անվան ներքո Ադրբեջանը ժամանակ է ձգում, նոր պահանջներ առաջադրում, հիմնական խնդիրը չի լուծվում: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այս դեպքում, Փաշինյան Նիկոլն Ալիև Իլհամին «կիրթ և կառուցողական է» համարում: Ճիշտն ասած, Acba bank-ի ներկայացուցիչն էլ կիրթ էր, բարեհամբյուր և կառուցողական:

Ի դեպ, մեկ տարի առաջ Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն գնեց Acba bank-ի 10% բաժնեմասը և դարձավ բաժնետեր: Փաստորեն, ըստ այդմ, հայաստանցի թոշակառուի 60000 ՀՀ դրամի 10%-ի` 6000 ՀՀ դրամի, պատասխանատուն ֆրանսիական կողմն է:

Նկարում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Acba bank-ի միջոցառումներից մեկում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին