▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբիժնիկ ասկարիդներ․․․Նիկոլական «հոգևորականների» մասին

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս օրերին նիկոլ արդարացնող ու սատարող արցախահայից վատ մեկ էլ նիկոլական «հոգևորականներն» են։

Ես չգիտեմ, թե մարդ ինչ բարոյական ու անձնական գահավիժում ա ապրում, որ որոշում ա մաս կազմել սրանց, բայց դրանից էն կողմ дно չկա. կապ չունի ով ես եղել ու ինչ ես արել էս կյանքում դու. եթե հասնում ես էտ կետին, ուրեմն վերջ, կորած մարդ ես։ Էն էլ հոգևորականը...

Աբիժնիկ ասկարիդներ, ոչ ավելին։

***

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու դեմ խոսող ու փաստացի Նիկոլին աջակցող Տարոն քահանան տարիներ շարունակ ձգտում էր մեկնել Ռուսաստան ու այնտեղ քահանա լինել, որովհետև իր կինն այնտեղից է, ազգականներն էլ այնտեղ են ապրում։
Տարոն քահանայի բազմաթիվ խնդրանքներին Վեհափառը մերժել է՝ նշելով, թե հոգևորականը պետք է ծառայի ոչ թե իր ընտանիքին, այլ ժողովրդին ու եկեղեցուն, ուստի այս քահանան էլ պիտի առաջնահերթ համարի ոչ թե իր ընտանիքի հարմար վայրը, այլ հոգևոր անհրաժեշտությունը։
Քահանայի կինը ամուսնուն թողել գնացել է Ռուսաստան, ինչը կարգալույծ լինելու հիմք է։
Գեղարքունյաց թեմից Տարոնին տեղափոխել են Տավուշի թեմ, ինչը նա դժգոհությամբ է ընդունել։ Վարդենիսում ասում են՝ աբիժնիկ էր Վեհափառից ու միշտ բողոքում էր նրա դեմ։
Տարոն քահանան, ի դեպ, Նիկոլի թևի տակ առաջինը անցած Արամ քահանայի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։ Իսկ Թադե քահանան այս մարդկանց հետ մի սենյակում է ապրել ճեմարանում ուսանելու տարիներին։
Այսպիսի հետաքրքիր փաստեր ներքին կապերի ու պայմանավորվածությունների մասին»։

Ավելի վաղ էլ՝ Նաիրի Հոխիկյանը գրել էր․ 

«Կար ժամանակ, երբ հոգևորականները ինձ համար առանձնահատուկ հարգանքի արժանի մարդիկ էին, ում դիմում էի խոնարհությամբ։ Վերջին շրջանում Եկեղեցու դեմ Նիկոլի նախաձեռնած սատանաների հարձակմանը Արամ, Թադե, Տարոն քահանաների միանալուց հետո մի տեսակ զգուշությամբ եմ շփվում հոգևորականների հետ։
Վատն այն է, որ քահանաների հետ շփվելիս կարող ես սկսել մտածել՝ հո էս մեկն էլ Աստծուն ու Եկեղեցին ուրացող սատանայապաշտ չի՞: Ու ո՞նց այդպիսի քահանայի դիմես «Տեր Հայր» կամ ո՞նց օրհնություն խնդրես, եթե նրա հոգում սատանան է բույն դրել։
Արամ, Թադե և Տարոն քահանաները իմ հոգում սպանում են Աստծո ծառաների բարձր կերպարը, առավել ևս, երբ նման շեղվածներին կարգալույծ չեն անում։ Ասենք ինչպե՞ս քրիստոնյա հավատացյալ մարդը գնա Հովհաննավանք կամ Հաղարծին, երբ այնտեղ, կամա թե ակամա, սատանայի ծառան է նստած»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին