▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Թարմացված. Հայտնել էինք, որ Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել։

Տեղեկությունը ՔԿ-ն պաշտոնապես հաստատվել է։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Սպուտիկ Արմենիա»-ին այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

***

«24Նյուզ»-ի տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Ըստ տեղեկությունների` մահացածը 18 տարեկան էր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին