▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

74-ամյա տատիկը վախենում է, որ մի օր տան առաստաղը կփլվի

74-ամյա Վարսենիկ Գիլսեթյանը միայնակ տարեց է, բնակվում է Վանաձորի Ներսեսյան 13-ի 12 հասցեում։ Տիկին Վարսենիկի երեք սենյականոց բնակարանը վերջին հարկում է։

Շենքի տանիքը, որտեղ բնակվում է նա, խիստ վթարային վիճակում է։ Այդ պատճառով աձրևաջրերն անարգել հոսում են տարեց կնոջ բնակարանը՝ քայքայելով արդեն փլուզման եզրին հայտնված առաստաղը։

Վարսենիկ Գիլսեթյանն իր իսկ ասելով՝ ահուսարսափով  մտնում է անկողին և արթնանալիս փառք տալիս Աստծուն, որ առաստաղը փուլ չի եկել  գլխին։

Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին