Թարմացված. Կապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. ՆԳՆ
Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, նրանցից մեկը` 37-ամյա Յուրի Մարգարյանը հիվանդանոցում` գիտակցության չգալով մահացել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
***
3-րդ սպանությունը` 1 շաբաթում, այս անգամ Կապան քաղաքում:
Երեք անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Սպանությունը կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։