Նիկոլ Փաշինյանն այսօր էլ կուսակիցների հետ Արագածոտնի մարզում է, առաջին կանգառն Աշտարակն է։
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մի կին Փաշինյանին ասաց, թե երեք տղա ունի և հետաքրքրվեց, թե ամուսնանալու վերաբերյալ ի՞նչ ծրագիր ունի վարչապետը։
«Ամուսնանալու ծրագիր չունենք»,-պատասխանեց Փաշինյանը։
«Երեք աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի»,-հարցրեց կինը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, թե չի կարող իր աղջիկների փոխարեն որոշում ընդունել, ավելացնելով նաև, թե նրանցից մեկն անչափահաս է։
***
|
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերցրեք մեկը, երկրորդին` ստացեք անվճար։ Մայրն էլ հետները` բոնուս։ Ձին էլ կփրկվի»։ Հիշեցնենք՝ այսօր աշտարակցի կինը վարչապետին ասել էր․ «Երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞ տղայիս»։ |


