▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա զինվորին սպանել են. կասկածյալը հայտնաբերվել է

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, մահացածն Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
ՀՀ ՊՆ էլ հայտնել է սպանվածի անունը` Նարեկ Համլետի Հակոբյան:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին