ՄեդիաՀաբը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկություններով ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ աշխատողներից մոտ 180 հոգի երեկ զեկուցագիր է գրել, որ ծառայություն չի իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում:
Հիշեցնենք, որ կեսգիշերին քաղաքացիները գնացել էին օդանավակայան դիմավորելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը մեկօրյա այցով գտնվում էր ԱՄԷ-ում:
Կայքը գրում է նաև, որ իր աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները հրաժարվել են ծառայություն իրականացնել, որը կարող է դեմ լինել Հայ առաքելական եկեղեցուն:
Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: