18 տարեկան երեխաներին սահման ուղարկել չի կարելի, ես գիտեի, թե բարձրացել են պայմանագրային ծառայողների գումարները: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Գումարներ պետք է տան պայմանագրային ծառայողներին, որոնք փորձ ունեն, պատերազմի մասնակից են, նրանք պրակտիկա ունեն ու կարող են լիարժեք պայքարել, կռվել, ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաներին, որ զենք բռնել չգիտի, և չգիտի, թե ոնց պաշտպանվի:
Ավելի լավ է 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան 30,000-40,000 անփորձ երիտասարդ: Այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց տունը պահել, փորձ ունեն, պարապած են, կրակել գիտեն, տեղեկացված են, մասնակցել են պատերազմին՝ թող բարձր գումար նշանակեն, մարդիկ գնան և աշխատեն, սահմանը պահեն ու ընտանիքին բարեկեցություն տան»,- նշել է Ծառուկյանը:


