▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16-ամյա տղա է մահացել

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով օգնության է մեկնել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ արձանագրել են անչափահաս տղայի կենսաբանական մահը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված բնակավայրի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Վ. Մ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով էլ հանկարածամահ է եղել: Արտաքին զննությամբ, ըստ դատաբժշկի, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին