▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ից ավելի ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս․․․Արարատի մարզում հնչել են կրակոցներ

Մայիսի 11-ին հերթական կրակոցներն են հնչել Արարատի մարզում, որտեղ մինչ այդ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։ Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Լսեցինք կրակոցի ձայներ, թե ով էր, դա չգիտենք, քանի որ մութ էր։ Բայց 50 րոպե մարդաշատ այդ վայրում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա լինի ու ոչ պարեկ, ոչ ոստիկան չժամանե՞ն։ Առաջ գոնե պարեկները օրը մի քանի անգամ ֆռում էին, էս քանի ամիս է՝ պարեկի սֆաթ էլ չենք տեսնում։ Ու հիմա էս ռազբորկայի, խուլիգանության թիվ 1 պատասխանատուն Մասիսի ոստիկաններն ու տեղի պարեկներն են։ Հլը չգիտենք էլ էդ տուրուդմփոցի ու կրակոցների պատճառով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան։ Էս ինչի է վերածվել Մասիսը, ոչ տեղի ոստիկաններն են տեղում, ոչ պարեկները։ Հեսա ստից կհելնեն, տնետուն կընկնեն, թե իբրև գործ են անում։ Էդ ձեր գործը ձեր գլխին կպնի, ավելի լավ է կանխենք նման դեպքերը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին