▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 տարեկան երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած 1 տարեկան երեխայի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այդ օրը «Վեդու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում գյուղերից մեկից «Վեդու» բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երեխա է մահացել։

Տեղում պարզվել է, որ մահացածն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Մ. Մ-ն է, ով հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին