Աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկում` «Զորաց քարեր»-ում, անցած տարի կատարված պեղումների ընթացքում մեծ քանակությամբ խեցեղենի բեկորների, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ են հայտնաբերվել:
«Կենտրոնական դամբարանում 4-ից ավելի սալեր են դուրս եկել, ինչպես նաև ապակե ապարանջանի մաս: Պարզվում է, որ 11-13-րդ դարերում, երբ Բագրատունիների անկումից հետո բավական ծանր իրավիճակ էր Հայաստանում, այս մեծ դամբարանները մոնղոլ-թաթարների, սելջուկների արշավանքների ժամանակ որպես գաղտնարաններ են ծառայել մարդկանց համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Սենսացիա. Քարահունջի առեղծվածը


