
«Ժամկետային ծառայությունը պետք է ոչ միայն Հայրենիքի առաջ պարտքի կատարում լինի։ Պետությունը պետք է նպաստի երիտասարդների կրթությանն ու զարգացմանը». այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք ինքը նախաձեռնել է նախարար դառնալուց հետո:
Նա նշեց, որ ձեռնամուխ է եղել զինվորների կոշիկների բարեփոխմանը, քանի որ դրանք անորակ են:
«Ուզում եմ, որ զինվորի կոշիկը լինի միջազգայնորեն ճանաչված բրենդ, որը կհագնի ոչ միայն զինվորը, այլ նաև քաղաքացիական անձը: Պետք է անենք այնպես, որ զինվորի համար արտադրվող կոշկեղենը լինի որակյալ, հարմարավետ ու մատչելի գնով: Այն բնական կաշվից է լինելու, ավելի հարմարավետ: Մինչև տարեվերջ պետք է ունենանք շատ ավելի հարմարավետ մոդել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:


