«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոնց որ նստեն մտածեն, թե էլ ինչ անեն, որ բանակի նկատմամբ դժգոհության ալիք առաջանա։ Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում նշել են, որ մարտական գործողությունների մասնակցել է տվյալ զինվորը, հետո դրա վրա գրել են՝ «անվավեր»: Բայց դուք ինչ իրավունք ունեք նման ուղղումներ անել գրքույկներում, Զինվորական գրքույկը սեւագրության թո՞ւղթ է։ Այնքան էլ հանգիստ պատասխաններ են տալիս, կարծես թե, բան չի եղել»։
Հիշեցնենք, որ ըստ զորացրվածների, ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշումը զինգրքույկներում` «անվավեր» են ճանաչել:
Տեսանյութն՝ Ազատություն ռադիոկայանի


