▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջության հետ կապված բոլո՞ր հարցերն են լուծվում քարտուղարուհու մակարդակով

Պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագիծ եմ ներկայացրել զբոսաշրջության վարչություն: Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագիր:

Երկու անգամ հանդիպում են նշանակել ինձ:

Առաջին անգամ, երբ առավոտյան պատրաստվում էի գնալ հանդիպման, զանգահարեց տիկին Զեյթունցյանի քարտուղարուհին և ասաց, որ տիկին Զեյթունցյանին շտապ վարչապետն է կանչել, և հանդիպումը հետաձգվում է:

Երկրորդ անգամ զանգահարեց և օր ու ժամ նշանակեց հանդիպման:

Գնացի, ինձ դիմավորեց քարտուղարուհին և, հայտնելով, որ տիկին Զեյթունցյանը նախարարի մոտ է, ասաց՝ «Ինձ ասել են, որ մենք բյուջե չունենք»:

Հարց առաջին՝ զբոսաշրջության հետ կապված բոլո՞ր հարցերն են լուծվում քարտուղարուհու մակարդակով:

Հարց երկրորդ՝ դա վերաբերմո՞ւնք է:

Հ.Գ.

Ի դեպ, զբոսաշրջության վարչությունը դեռ չունի կայք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее