▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմանալի չէ, որ իշխանական խմբակի կողմից որևէ հիշատակում չկա »․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ներխուժեց Արցախ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտելով հրադադարը` հասցրեց հրթիռահրետանային հարվածներ խաղաղ բնակչության ուղղությամբ։
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցանք 244 զոհ, այդ թվում՝ երեխաներ, բազմաթիվ անհետ կորածներ և վիրավորներ։
Արցախի մեր հայրենակիցները չստանալով ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ աջակցություն՝ անձնվիրաբար մինչև վերջ կռիվ տվեցին Արցախի հայկական մնալու համար։
Ցավոք, Արցախը հայաթափվեց։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվեց Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:
Զարմանալի չէ, որ իշխանական խմբակի կողմից որևէ հիշատակում, որևէ խոսք չկա 2023 թվականի այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Լկտիությունը հասել է այնտեղ, որ այսօր՝ Արցախի հայաթափման օրը, երբ նույն պահին Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին վերնագրով։
Արցախը ձեզ համար հայրենիք չէր։ Դուք վախենում եք անգամ «Արցախ» բառն արտաբերելուց։
Բայց հիշեք, որ դուք անցողիկ եք, հայրենիքն ու ազգը՝ հարատև։
Արցախի էջը փակված չէ։ Արցախցիների իրավունքների հարցն ու Արցախ վերադարձը պետք է լինի ազգային իշխանության առաջնային նպատակներից մեկը:

Դիտեք նաև՝

 

***

«Անընդունելի և անբարոյական է ասել, թե Արցախում չեն կռվել, հատկապես, երբ դա արվում է քննադատաբար»,- Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին։

«ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի էջը փակել, սակայն մեզ համար Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Նախ՝ Արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով հակամարտությունն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև»,- ասում է Օհանյանը՝ հավելելով, որ Արցախի ինստիտուտները պետք է շարունակեն գործել, սուբյեկտայնությունը պետք է պահպանվի Արցախի ապագայի համար պայմաններ ստեղծելու նպատակով և բանակցությունները պետք է շարունակվեն։

***

«Աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարող է ասել, որ Արցախը հանձնեցին, բազմաթիվ զոհեր ունեցանք և տարածքներ հանձնեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան կամ անկախ»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«2021 թվականին իրենք ընտրվել են այլ ծրագրով, ո՛չ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մանդատ են ունեցել, ո՛չ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու»,- հավելեց նա՝ նշելով, որ Արցախի հայաթափման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ «Նա դարձել է գործիք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում։ Իր վարած քաղաքականությամբ մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Ալիևի քայլերն ու գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը։ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից, հարձակումից առաջ ի՞նչ է խոսել Ալիևի ու Էրդողանի հետ, արդյո՞ք տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյո՞ք երաշխիք էր տվել, որ Հայաստանը ծպտուն չի հանելու, լուռ նայելու է, թե ինչպես են Արցախում ցեղասպանություն իրականացնում։ Ես վստահ եմ, որ նա այդ պայմանավորվածությունն ունեցել է ու այդ երաշխիքը տվել է»,- ասաց Սաղաթելյանը։

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее