|
«Գալով այստեղ՝ ընդհանրապես նպատակ կամ պատկերացում չի ունեցել, որ կարող է իշխանություն փոխվել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի խոսքին, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից»։ «Գիտեք, մի կողմից այնպիսի սուտ բաներ են ասում, որոնց ուզում ես անդրադառնալ, մյուս կողմից ասում ես՝ լավ, մեր ժողովուրդը պիտի նստի, նայի, թե, ասենք, 96-ին ինչ ա եղե՞լ։ Անկեղծ, ինձ մոտ երկընտրանքի հարց է․ թողնես անպատասխան, իր ասած սուտը մնա՞, թե՞ գնաս ամբիոնից խոսես 96, 97 թվականների մասին»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ *** |
|
«96-ից հետո, որպես ընտրությունների արդյունքում ճգնաժամը հաղթահարելու լուծում, Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք ա հրավիրի ՀՀ ու նշանակի վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: Կարծում եմ՝ սխալվեց. Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Տեր-Պետրոսյանից. դա ակնհայտ էր»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ապա անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանություններին, խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հետագա զարգացումների: Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթի սկզբում խոսել էր 2008-ի մարտի 1-ի մասին՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահի որդի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի երեկվա ելույթին: *** ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, շարունակելով խոսքը 90-ականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, խոսեց Հոկտեմբերի 27-ի մասին. «Ոճրագործությունից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ, մեկը մահանում է ԱՄՆ-ում, բժշկուհին՝ չգիտեմ որտեղ, մյուսը՝ ավտովթարից»,- ասաց պատգամավորը: «Բայց ո՞ւր կորավ Ալիկ Հարությունյանը, ո՞վ աջակցեց, ո՞ւր ա Ուզունյանը, սրանք կարևորագույն մարդիկ են, որոնք ազդել են քննության ընթացքի ու այն շեղելու վրա, և դրա հիմնական ճարտարապետը եղել է Աղվան Հովսեփյանը»,- հավելեց նա: |
Ինձ մոտ երկընտրանքի հարց է․ թողնես անպատասխան, իր ասած սուտը մնա՞, թե՞ գնաս ամբիոնից խոսես 96, 97 թվականների մասին․․․
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


