Իշխանությունների վերջին օրվա վարքագիծը մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացրել, որ փորձ է արվում համաժողովրդական շարժման հաղթանակը բռնի ուժային միջոցներով ի չիք դարձնելու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելու Հանրապետական կուսակցության քրեաօլիգարխիկ իշխանությունը պահպանելու համար:
Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի հայտարարության մեջ, որում նրանք կոչ են անում.
«ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Մեկ մարդու պես ինչպես միշտ, այնպես էլ այս ճակատագրական պահին կանգնել ժողովրդի կողքին
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Չգնալ արկածախնդրության եւ գործընթացները չտանել բախումների եւ ուժային հանգուցալուծման: Հակառակ պարագայում, զարգացումների ողջ պատասխանատվությունը մնալու է գործող իշխանության եւ Հարապետական կուսակցության վրա»:
Կարդացեք նաև` ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու. Նիկոլ Փաշինյանը վերսկսում է պայքարը
Գագիկ Ծառուկյանը բոլոր ԲՀԿ-ականներին կոչ է անում դուրս գալ փողոց և լինել ժողովրդի կողքին


