Ադրբեջանական բանակի կատարած վերջին սադրիչ գործողությունների ձախողումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով առաջնագիծ է բարձրացել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Բանակի ցանկացած լուրջ ձախողումից հետո Զաքիր Հասանովը անձամբ է բարձրանում առաջնագիծ հետագա գործողությունները գլխավորելու նպատակով:
Սա հաստատ մի օր մեր դիպուկահարների ձեռքովա գնալու, չնայած առաջնագծից լավ հեռու է զբոսնում, բայց անունը դնում է իբր զորքի մարտունակությունը բարձրացնելու համար գնացել է դիրքեր:
Այս անգամ էլ նոր թատրոն են հորինել Զաքիր Հասանովի հիմնարկում: Ադրբեջանական գյուղում, ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, մահացած երեխայի մահվանից օրեր անց Զաքիրը գնացել է ցավակցելու: Սակայն տարածված լուսանկարի մեջ ոչ մեկ բացի Զաքիրից չի երևում շրջակայքում: Երևի երեսը չի բռնել, որ գնա ու գյուղացիների աչքերի մեջ նայի, քանի որ բոլոր քաղաքացիական զոհերը անմիջապես իր մեղավորությամբ են եղել:
Անձամբ Զաքիր Հասանովի հրամանով է հրանոթները տեղակայվել գյուղերին կպած ու անձամբ Զաքիր Հասանովն է այցելել դրանց դիրքեր ու վերջին շտկումները արել:


