▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է, ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ․ Նարեկ Կարապետյան

Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը  Սամվել Կարապետյանի կողմն է։ Ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

Ֆեյսբուքի էջում գրել է Նարեկ Կարապետյանը։

«Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։

-Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում ։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

-Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

-Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը  Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

-Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее