▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանդեքսը հրապարակել է Երևանի համայնապատկերները

Նոյեմբերի 30-ին «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող EL Sky Bar-ում տեղի ունեցավ Յանդեքսի նոր ծառայության՝ Յանդեքս.Քարտեզների վրա Երևանի առաջին համայնապատկերների հրապարակման մեկնարկին նվիրված ընթրիք-հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ:

Համայնապատկերների օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքում աշխարհի ցանկացած կետից: Անհրաժեշտ է միայն բացել yandex.ru/maps հղումը և սեղմել էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա: Փողոցները, որոնց համար հասանելի են համայնապատկերները, քարտեզի վրա նշված են կապույտ գույնով:

Համայանապատկերների նկարահանումներն իրականացրել է Յանդեքս.Տաքսին: 2016 թվականի հոկտեմբերին հատուկ ֆոտոսարքավորումներով հագեցած մեքենան շրջել է Երևանում, ինչպես նաև Էջմիածնում և Գառնիում:

Համայնապատկերների միջոցով կարելի է ուսումնասիրել Երևանի և նրա արվարձանների տեսարժան վայրերը, հնագույն Էրեբունի ամրոցը, կարելի է տեսնել նաև Արարատը՝ նկարված Արին-Բերդ բլրից, և իջնել Կասկադի աստիճաններով: Լուսանկարներ են արվել նաև Էջմիածին ու Գեղարդ վանական համալիրներում, Զվարթնոց տաճարում և Գառնիի հնագույն հուշարձաններում:

Բոլոր համայնապատկերները արված են բարձր լուծումներով, ինչի շնորհիվ նկարների վրա երևում են բազմաթիվ մանրամասներ: Օրինակ՝ կարելի է տեսնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ գտնվող բարձրաքանդակները կամ կարդալ Մատենադարանի մոտ կանգնեցված Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի վրայի գրությունը:

Երևան այցելող զբոսաշրջիկներին համայնապատկերները նախապես կօգնեն  տեղանքում կողմնորոշվելու հարցում. նրանք կարող են ուսումնասիրել փողոցները, հրապարակները, մուտքերը դեպի մետրո կամ «Զվարթնոց» օդանավակայան: Տեղի բնակիչները հնարավորություն կունենան ուսումնասիրել այն տարածքները, որտեղ նրանք հազվադեպ են լինում: Կամ ինչ-որ մեկը միգուցե ցանկանա համայնապատկերների վրա գտնել իր տունը կամ այն փողոցը, որտեղ անց է կացրել իր մանկությունը:

Համայնապատկերները նաև հնարավորություն կտան Յանդեքսին լրացնել Երևանի քարտեզը: Նրանց վրա կան մանրամասներ, որոնք անհնար է տեսնել արբանյակային պատկերների վրա, օրինակ՝ շենքերի համարները և փողոցների անունները, ճանապարհային նշանները և գծանշումները: Այս տեղեկատվությունը կավելացվի Յանդեքս.Քարտեզի վրա: Ունենալով քաղաքի ճշգրիտ քարտեզը՝ Յանդեքս.Տաքսիի վարորդները կկարողանան ավելի արագ հասնել պատվիրատուներին:

 պատկերներ:°Ընդհանուր առմամաբ Երևանի համայնապատկերներն ընդգրկում են քաղաքի և նրա շրջակայքի ավելի քան 450 կիլոմետր փողոցներ և նրբանցքներ: Նկարահանումներն իրականացվել են հիմնականում մեքենայի միջից, սակայն լուսանկարիչները քայլել են այն վայրերում, որտեղ արգելված է անցնել մեքենայով: Համայնապատկերներն ամբողջական տեսքի բերելու համար արվել է 48 հազար լուսանկար, որոնցից էլ ստացվել է 12 հազար 360

Երևանի համայնապատկերները հասանելի են yandex.ru/maps կայքում և Յանդեքս.Քարտեզ հավելվածում: Յանդեքս.Քարտեզների վրա ընդհանուր առմամբ հրապարակված են ավելի քան մեկ միլիոն համայնապատկերներ: Դրանք ոչ միայն քաղաքների լուսանկարներ են, այլև բնության տեսարժան վայրերի, օրինակ՝ Բայկալ լիճը, Կարելիայի ջրվեժները, արկտիկական կղզիները և նույնիսկ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը: Կայքերի սեփականատերերը կարող են անվճար տեղադրել իրենց նախընտրած համայնապատկերը սեփական ռեսուրսի վրա՝ օգտագործելով Յանդեքս.Քարտեզի API:

Յանդեքս.Տաքսին համացանցի միջոցով արագ և հարմարավետ տաքսի պատվիրելու ծառայություն է, որն աշխատում է 6 երկրների ավելի քան 40 քաղաքներում: Երևանում Յանդեքս.Տաքսին իր գործունեությունը մեկնարկեց 2016 թվականի հուլիսին: Այժմ ծառայությանը միացել են ավելի քան 5000 վարորդ երևանյան 24 տաքսոպարկերից և դիսպետչերական ծառայություններից: Ըստ «Էկոնոմ» տարիֆի՝ միջին գինը կազմում է 610 դրամ, իսկ մեքենայի ժամանման միջին ժամանակը՝ 5 րոպե: Հինգ ամսվա ընթացքում Յանդեքս.Տաքսի ծառայության երևանյան օգտատերերը տաքսիներով շրջել են ավելի քան 35 միլիոն կիլոմետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее