Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, , զինծառայողների ծնողների հետ միասին, ուղևորվել են սահմանամերձ զորամասեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած զորամասեր այցերի կազմակերպման մեր այս ծրագիրը: Ավելի քան 1600 ծնող այսօր ուղևորվում են հանդիպելու իրենց որդիներին: Շնորհակալություն բոլորին, ովքեր մեծ պատրաստակամությամբ աջակցում են մեր այս ծրագրի պատշաճ իրականացմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ վստահեցնել, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս և բոլոր մյուս ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք ամեն ինչ, որ սահմանը պահող մեր զինվորները, նրանց ծնողներն ու հարազատները միշտ զգան, որ իրենք մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են:
Հ.Գ. Խոստացել էի, որ ծնողների հետ միասին այցերից մեկին կմասնակցեմ:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հետ միասին միացել ենք զինվորներին ծնողներին:


