▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դուք վերընտրվեք՝ մենք կկորցնենք Հայաստանը՝ բառի ուղիղ իմաստով․․․

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պապոյանը գլխապտույտի մեջ է, նա ստացել է վստահության 707 քվե և կրոնապետից հետո 2-րդն է ՔՊ-ական «վունդերկինդների» ցանկում։ Պալատական միջանցքներում արդեն շշուկով են խոսում՝ N 2-ը եկավ, գնաց, նստեց, հորանջեց, գղգղաց, խորասուզվեց, բղավեց, հուզվեց, պատուհանից նետվեց, վերադարձավ և այլն։ Վիճակն իրոք կրիտիկական է։ Նրա զեկույցը 4-րդ կարգի ցորենի հավերժական ներմուծման վերաբերյալ ցնցել է ընտրիչների դահլիճը։ Իսկ թաքնված տեսախցիկներ տեղադրելու նրա հմտությունները և ենթակաների դեմ անզիջում պայքարը՝ ձևավորել են նրա՝ որպես «ուղղափառ» կուսակցականի իմիջը։
Լավ, ի՞նչ է ասում «товарищ» Պապոյանը. «Եթե մենք հունիսի 7-ին չընտրվենք TRIPP չի լինի, խաղաղություն չի լինի, արհեստական բանականություն չի լինի, 4 մլրդ դոլլար ներդրում չի լինի, անկախություն չի լինի»։ Դեռևս հնարավոր է խաղաղության անիվը պտտել, բայց եթե մենք գանք իշխանության և կառավարենք 5 տարի, խաղաղության պրոցեսը անդառնալի կլինի» (ոչ բառացի)։
Եթե դուք վերընտրվեք՝ մենք կկորցնենք Հայաստանը՝ բառի ուղիղ իմաստով։ Իսկ ձեզնից անձամբ ոչինչ կախված չէ, անգամ ձեր հեռանալը, թե չէ շուտ էիք փախուստի դիմել։
Հ.Գ. Ինձ համար մութ մնաց միայն, թե արհեստական բանականություն ինչո՞ւ չի լինի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее