▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Երեւանում. մեկնել է 5 մարտական հաշվարկ. հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում:

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ բժիշկը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 եւ թիվ 12 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին:

Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), եւ թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ):

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее