▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդավոր դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ազատամարտիկի դի

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ տան մեջ կան պայթյունի հետքեր, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։ Հարևանները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածի անունը Ռազմիկ է, ով ազատամարտիկ է եղել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Ռազմիկ Ֆառաշյանն էր։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее