▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը ԱՀ ՊՆ հայտարարության կապակցությամբ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:

– Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:

Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее