▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ և տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 4 աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ. այս մասին  լրատվամիջոցնեին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից

«Նրանք ձերբակալվել ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին»,- նշել են կոմիտեից։

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее