Bravo.am-ը զրուցել է դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի հետ: Զրույցից հատված՝ներկայացնում ենք ստորև:
Ծնվել ու մեծացել եմ Վրաստանում. աշխատել եմ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում։ 1998 թվականին լավագույն դերասանուհու տիտղոսը ստանալուց հետո գիտակցեցի, որ սահմանափակված եմ։ Երկու տարի անց որոշեցի կրթությունս շարունակել Երեւանի կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում, բայց գումարային խնդիրներ առաջացան։ Ծնողներս հնարավորություն չունեին այդքան մեծ գումար վճարել կրթությանս համար։ Կոնսերվատորիայում ուսումս կիսատ թողեցի, բայց հետո ընդունվեցի Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ:
Նախկին ամուսնուս հետ ծանոթացել եմ Թատերական ինստիտուտում. մոտ 7 տարվա տարիքային տարբերություն կար: Սովորելու տարիներին ամուսնացանք, բայց կարճ ժամանակ անց ամուսնալուծվեցինք։ Բաժանումից հետո աղջկաս միայնակ էի մեծացնում, ծանր ժամանակաշրջան էր… Վթարից հետո նա լավ հայր է դարձել, չգիտեմ՝ դա ազդեց, թե՝ ոչ, բայց ուրախ եմ, որ երեխայի հետ կապ ունի, իսկ ես շփում չունեմ: Եվայի համար հոգատար եւ ուշադիր հայր է դարձել, չնայած` նախկինում էլ չեմ արգելել հանդիպել։ Վիրավորված ու նեղացած կնոջ դիրքում չեմ, շնորհակալ եմ միայն նրա համար, որ աղջկաս ունեմ: Բաժանությունը չպիտի անդրադառնա երեխայի վրա, հայրը նույնքան իրավունք ու պարտականություն ունի, որքան՝ մայրը: Նա այժմ կին ու երեխաներ ունի, իսկ ես հետ չեմ նայում, եթե թողել եմ անցյալում, ուրեմն ավարտված է:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝Ամուսինս ասում էր՝դու ես որոշել բաժանվել,ոնց ուզում ես պահիր երեխայիդ.Ջուլիա Սաղաթելյան