Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես չգիտեմ ինչ հաջողություն կունենա «Արարատ 73» ֆիլմը: Ոչ ոք չգիտի` մինչ այն պահը, երբ հանդիսատեսը «սեփական գումարով» կգնա կինոթատրոն: Գեղարվեստական ֆիլմը ունի սիրվելու մի գաղտնի բանաձև, որը իրականում չգիտի ոչ ոք:
Հայ հանդիսատեսը կանգնելու է բարդ ընտրության առաջ, քանի որ գրեթե միաժամանակ դուրս են գալու արդեն իսկ սիրված «Ֆուլ հաուսի» գեղարվեստական ֆիլմը և սերունդներով սիրված «Արարատ 73»-ի մասին ֆիլմը:
Իմ համար, որպես ռեժիսոր, սա հանդիսատեսի սիրո համար աննախանձելի մրցակցություն է, բայց հաշտվելով իրողության հետ` մնում է միայն խնդրել հայ հանդիսատեսին, դիտել երկու ֆիլմն էլ:
Համոզված եմ ` «Ֆուլ հաուսի» դեպքում լիաթոք կծիծաղի` տեսնելով սիրված հերոսներին և նոր պատմությունը, իսկ «Արարատ 73»-ի դեպքում կունենա մեր լեգենդներին նորից երկրպագելու հնարավորություն:
Հաջողություն եմ մաղթում երկու ֆիլմերին էլ և հանդիսատեսի սեր:
Դիտեք նաև՝


