▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վստահ եմ, որ մեր Ղազիաթը կվերականգնվի Երևանում և Էջմիածնում»․ Փաշազադե

Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ անդրադարձել է «Իրևանի Ղազիաթի» և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներին։

«Մի ժամանակ Իրևանում գործում էր Իրևանի Ղազիաթը, որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում էր Կովկասի մուսուլմանների գրասենյակին: Հետագայում, Իրևանում վարվող քաղաքականության արդյունքում, ադրբեջանցիները տեղահանվեցին, մեր հայրենակիցները չկարողացան ապրել այնտեղ, և, հետևաբար, մեր Ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է Փաշազադեն։

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը: Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ: Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր Իրևանի Ղազիաթը՝ բարոյական աջակցության համար: Եթե Երևանի Ղազիաթն այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա կարծում եմ՝ այն կվերսկսի աշխատանքները նաև Երևանում և Էջմիածնում», - ասել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահը:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլականներ, ժեխափթիր անասնազանգված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ պայքարող ձեր «փրկիչը» այդքան ռիսկ ունի՞ արձագանքի Փաշազադեի այս հայտարարությանը։
Համոզված եմ` ոչ։ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա։
Ալիևն ականջները կպոկի թուլի պես...»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее