▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել առաջիկա օրերի եղանակի կանխատեսմամբ:

«Կարծում եմ՝ վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,- գրել է նա:

Նշենք՝ կանխատեսումների համաձայն օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее